Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ոստիկանությունը միշտ է գաղտնալսել». Սիփան Փաշինյան

465
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 01:05
«Ոստիկանությունը միշտ է գաղտնալսել». Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է Ոստիկանության կողմից «գաղտնալսելու» մասին աղմկահարույց օրինագծի, դրա իրական կարգավորումների և օրինագծի շուրջ բարձրացված աղմուկի մասին. «Այս բոլոլայի պատճառները տարբեր են. կա չհասկացվածության խնդիր, կան մանիպուլյացիայի և չուսումնասիրության խնդիրներ: Առաջին հայացքից խնդիրը տեխնիկական է, որովհետև այս օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս Ոստիկանությանը, որ ունենա իր սեփական սարքերը՝ հեռախոսային վերահսկողություն իրականացնելու համար»,-ասել է նախագծի համահեղինակ Սիփան Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ Ոստիկանությունը մինչև այս նախագիծն էլ իրավունք ուներ հեռախոսային վերահսկողություն իրականացնել՝ մոտ 12 տարի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սիփան Փաշինյանը՝ Ոստիկանության կողմից «գաղտնալսելու» մասին աղմկահարույց օրինագծի մասին