Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանը վտարում է Գերմանիայի դեսպանատան երկու աշխատակցի

875
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 20:45
Ռուսաստանը վտարում է Գերմանիայի դեսպանատան երկու աշխատակցի

Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատան երկու աշխատակից հայտարարվել են persona non grata: Նրանցից պահանջվում է մեկ շաբաթվա ընթացքում լքել երկիրը, գրում է РИА Новости գործակալությունը։ Բացի այդ, Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրը կանչվել է ՌԴ Արտաքին գործերի նախարարություն՝ բողոքելու Գերմանիայի կառավարության անհիմն որոշման դեմ՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Բեռլինում ՌԴ դեսպանատան 2 աշխատակիցների անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ՝ կապված Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության դեպքի հետ:
Մոսկվան առաջնորդվում է փոխադարձության սկզբունքով, ինչպես նաև 1961 թ. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի իններորդ հոդվածով, ընդգծում է ՌԴ ԱԳՆ-ը:
Կրեմլը նաև մատնանշել է վտարման «հայելային պատասխանը» և հույս հայտնել, որ դիվանագետների վտարումը չի ազդի երկու երկրների միջև հարաբերությունների վրա: