Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սուրեն Պապիկյանը՝ հանձնաժողովի նախագահ, Շավարշ Քոչարյանը՝ տեղակալ

414
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 15:25
Սուրեն Պապիկյանը՝ հանձնաժողովի նախագահ, Շավարշ Քոչարյանը՝ տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի մի քանի որոշումներով հաստատվել են ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության, Քաթարի Պետության, Թուրքմենստանի, Իրաքի Հանրապետության, Քուվեյթի Պետության, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովների հայկական կողմի կազմերը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի համաձայն՝ վերոնշյալ երկրների կառավարությունների հետ համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախագահի տեղակալ՝ ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը: