Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«2020-ից հրաժարվելու եմ IDBank-ի ծառայություններից». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան

314
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 14:15
«2020-ից հրաժարվելու եմ IDBank-ի ծառայություններից». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան

«Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես՝ 2020-ից հրաժարվելու եմ IDBank-ի ծառայություններից միայն այն պատճառով, որ աշխատակիցները չհասկացան՝ «գումարն ի՞նչ նպատակով եք ծախսելու» հարցն իրենց չի վերաբերվում, կամ եթե հարցնում են՝ «Իրանի հետ ֆինանսական կապեր ունե՞ք» ու ես պատասխանում եմ՝ «ինչո՞ւ դա ՀՀ օրենքներին հակասում է», ժպտալու փոխարեն կարող են մտածել։
Այս հարցը (ՀՀ բանկերի վերաբերմունքը) և խտրական մոտեցումը քաղաքացիների հանդեպ հետևելու եմ ամենայն լրջությամբ ու եթե ՀՀ կառավարությունը չի կարող ապահովել ոչ խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, պետք է ավելի լուրջ քայլերի դիմել սահմանադրական դրույթը վերականգնելու ուղղությամբ։

Հ. Գ. Կարծում եմ՝ տեղին կլինի ՀՀ-ում բնակվող իրանահայերը դադարեցնեն իրենց համագործակցությունը IDBank CJSC ի հետ»։