ՌԴ 2 քաղաքացի կապել են մեկ այլ քաղաքացու, դանակահարել ու պահանջել խոշոր չափի գումար
Դեկտեմբերի 10-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Իվան Ֆ-ն է: Մինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ, 22-ամյա Դանիել-Քրիստիան Ս-ն, 22-ամյա Նիկոլայ Ռ-ն Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ծեծի են ենթարկել Իվան Ֆ-ին, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել, որ նա իր հաշվեհամարից 2 հազար ԱՄՆ դոլար փոխանցի իրենց հաշվին, որից հետո հափշտակել են Իվան Ֆ-ի նոթբուքը, բջջային հեռախոսները և դրամապանակը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18