Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ո՛չ «Հյուսիսային հոսք-2»-ի, և ո՛չ էլ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը չի դադարեցվի»․ Լավրով

699
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 14:40
«Ո՛չ «Հյուսիսային հոսք-2»-ի, և ո՛չ էլ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը չի դադարեցվի»․ Լավրով

ԱՄՆ Կոնգրեսի գործողությունները չեն կանգնեցնի ո՛չ «Հյուսիսային հոսք-2»-ի, և ո՛չ էլ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Վաշինգթոն կատարած այցից հետո մամուլի ասուլիսում, գրում է РИА Новости գործակալությունը: «Կոնգրեսն այժմ բառացիորեն ցանկանում է ամեն ինչ անել՝ երկկողմ հարաբերությունները խաթարելու համար: Օբամայի վարչակազմի կողմից սկսված աշխատանքը շարունակվում է: Բայց մենք սովորել ենք այսպիսի հարձակման, մենք գիտենք, թե ինչպես արձագանքել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ո՛չ «Հյուսիսային հոսք–2»-ի, և ո՛չ էլ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը չի կանգնեցվի»,- հայտարարել է Լավրովը: