«Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա». Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու: Ես չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան՝ Հայաստանից հեռանալու հնարավորությունն առաջին անգամ է ծագում իմ գլխում: Բայց ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն ինձ գաղտնալսի: Եթե ոստիկանությունն անզոր է, տգետ է կամ որևէ այլ պատճառով չի կարող մեր երկրում կանխել հանցագործությունը, կամ հայտնաբերել հանցագործին, ապա հեռախոսալսումները դրան չեն օգնելու: Ընդհակառակը, հեռախոսային գաղտնալսումները խթանելու են հանցագործությունները: Հանցագործները, կոռուպցիոներները, ստահակները հազարավոր ձևեր ունեն միմյանց հետ պայմանավորվելու: Իսկ նրանց «հետևող» ոստիկանը հավելյալ հնարավորություն է ստանում հանցագործին ուղղակի վաճառել իր գաղտնալսած տեղեկությունը: Հեռախոսային խոսակցությունը մարդկանց անձնական կյանքի ոլորտ է: Սրան կարող է հաջորդել մյուսը՝ բոլոր տների, բնակարանների ներսում տեսագրող սարքերի տեղադրումը: Հանկարծ ու մարդու մտքով անցնում է մերկ շրջել սեփական տանը, կնոջը կամ ամուսնուն դավաճանել, գիշերն ուշ քնել և ռեժիմին վատ ծառայել, «Կուսակցությունը» տեղյակ չլինի՞, թե ով ում խանդեց, ով տանը չգիշերեց, ով ինչքան հացի փող պարտք արեց և ումից պարտք արեց, անձի գիշերամիզությունից, չորացող մաշկի դեմ օգագործվող կրեմի բաղադրությունից, մազաթափությունից, խմած կարվալոլի կաթիլների քանակից, տանը կազմակերպվող խնջույքների հաճախականությունից և ծավալներից, առավոտյան իրենց օրը սուրճով սկսող գիտնականների արատավոր սովորությունից, այցելուներից, և վերջապես որտեղ են հանդիպելու «մի խումբ մարդիկ»՝ «ինքնաբուխ ցույցի» նպատակով, և ովքեր են այդ մարդիկ: Այոʹ, ես վատ քաղաքացի եմ, չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի և իմ անձնական արատավոր կյանքի մանրամասները պարզի: Իմ արատավոր մասնավոր կյանքն ի՛մ անձնական կյանքն է: Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնասումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, այն էլ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18