Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սկանդալ. ՔԿ նախագահը դատախազներին «կղանք» է անվանել. «Ժամանակ»

383
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 09:15
Սկանդալ. ՔԿ նախագահը դատախազներին «կղանք» է անվանել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին դատախազներն ու քննիչները «իրար են ուտում»։ Պատճառը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի անհաջող արտահայտությունն է։ Նա Քննչական ծառայության ծառայողի օրվա տոնական միջոցառման ժամանակ դատախազներին կղանք է անվանել։

Մասնավորապես մի քիչ գինովցած Գրիգորյանն ասել է, որ ՊՆ-ն երկրի գլուխն է, քննչականը՝ երկրի սիրտը, իսկ դատախազները՝ կղանքը։

Գրիգորյանի այդ «հայտարարությունը» լսելի է եղել ներկաներին, որոնց թվում շատ դատախազներ են եղել, որոնք էլ վրդովվել են ՔԿ նախագահի ձևակերպումից»։

Մանրամասները՝ թերթի համարում: