«Հանձնաժողովը պարտավոր է լսել Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին, նաև` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին». Անդրանիկ Քոչարյան
«Հանձնաժողովը պարտավոր է լսել Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին, նաև՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին: Վերջին հաշվով նա իրականացրել է գլխավոր գործառույթ, և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքագրվել են, ուսումնասիրվում են, և վերջնական պատասխանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից». դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում հայտարարեց ապրիլյան գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն ճշգրտող հարցին, թե քննվելո՞ւ են վերոնշյալ անձինք: Ըստ Ա. Քոչարյանի՝ հանձնաժողովը հարցեր կուղղի նաև բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր քառօրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարելու ընթացքում կառավարման առումով առնչություններ են ունեցել: Նշենք, որ հանձնաժողովի նախագահն ԱԺ-ից խնդրեց օրենքով նախատեսված առավելագույն՝ 6 ամիս ժամկետով երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Ժամանակն անհրաժեշտ է անթերի եզրակացություններ ներկայացնելու համար, որպեսզի դրանք քաղաքական շահարկումների տեղիք չտան: Հանձնաժողովի նախագահ Ա.Քոչարյանի տվյալներով՝ հանձնաժողովն առայսօր ուսումնասիրել է 2684 էջ ծավալով 144 տեքստային, 14 գրաֆիակական քարտեզներ, տեղեկատվական-հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ գաղտնի փաստաթղթեր: Անցկացվել է 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ, հնչեցվել է 415 հարց: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54