«Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոուներով ինչքա՞ն կարելի է ազգին կերակրել». Գևորգ Պետրոսյան
«Ես չգիտեմ՝ այնտեղ քաղաքական կոմպոնենտը որքան է, իրավականը՝ որքան: Ես իրավաբան եմ, ոչ կարող եմ պնդել, ոչ էլ հերքել». դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառալով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա միևնույն ժամանակ քաղաքական տարրի առկայությունը չբացառեց: «Այս վերջին շրջանի դատավարությունները՝ ձգվող, ըստ էության, նախկին իշխանությունների գործելաոճն է: Իրենք ինչի մեջ մեղադրում էին նախկին իշխանություններին, հիմա նույնն իրենք ենք անում: Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոուներով ինչքա՞ն կարելի է այս ազգին կերակրել: Ժողովորդն ունի իր կյանքը բարելավված տեսնելու, այն գործով, ոչ թե խոստումներով ապացուցելու իրավունք ունի: Դրա համար է հեղափոխություն արել: Եթե նախկին բարքերը պիտի շարունակվեին, ոչ մեկին պետք չէր այս հեղափոխությունը, բացառությամբ մի քանի մարդու, որոնց կյանքում տեսանելի առաջընթաց է գրանցվել»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, թե դրանով իշխանությունը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է անում, Գ. Պետրոսյանը նշեց, թե ինքը չի կարող ասել՝ իշխանությունը որքանով պարտավորություններ ունի Ս.Սարգսյանի առաջ: «Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն: Դրա համար էլ ասում են թավշյա հեղափոխություն: Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ համարում, որովհետև ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պետք է թավշյա, իրար հարգող ու գնահատող հասարակություն ունենանք: Իսկ այսօր հասարակության մեջ աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է: Նա հույս հայտնեց, որ հաջորդ իշխանությունն էլ թավշյա ճանապարհով կգա: Հստակեցնող հարցին, թե իշխանափոխության նախադրյալնե՞ր է տեսնում, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Ոչ մի իշխանություն հավերժ չէ: 2018թ. հունվարին ոչ մեկ չէր կանխատեսում, որ ապրիլին հեղափոխություն է լինելու»,- ասաց պատգամավորը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24