«Ուզում ես պատուհանը բացես ու....». Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը
![]() Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր գրառումներից մեկին, որը բուռն արձագանք էր ստացել: «Գրառում էի արել, ասում են՝ փաստորեն, Դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությունը: Էդ որ էդ մետաղը ժանգոտում ա ընդեղ, հիսուն տարի մնացել ա, մի կոպեկի շահույթ չի բերել էդ մարդուն, երեխեք են բարձրացել այդտեղ՝ ընկել, երեխեքի վիզուալ գեղագիտությունն այդքան տարի փչացել է, էդ ոչինչ... Խելագարվելու բան է՝ մարդիկ ոնց են ռեակցիա տալիս, ու երբեմն էս մարդիկ, չեմ թաքցնի, մեր կուսակցության անդամներ են, երբեմն պատգամավորներ են սենց բաներ գրում: Ուզում ես պատուհանը բացես ու... Դրա համար մեր անվտանգությունը պատուհանները նենց ա դասավորել, որ չեն բացվում՝ մեկ-երկու նման փորձից հետո»,- ասաց վարչապետը՝ ծիծաղելով: |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
