Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սիլիցիումը՝ ցեմենտից հետո, մի քիչ շատ կլինի». «Իմ քայլի» պատգամավորի արձագանքը՝ Ծառուկյանին

347
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 17:40
«Սիլիցիումը՝ ցեմենտից հետո, մի քիչ շատ կլինի». «Իմ քայլի» պատգամավորի արձագանքը՝ Ծառուկյանին

ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ելույթն այսպես սկսեց. «Մի քանի ժամ առաջ պատգամավոր կամ գործարար պարոն Ծառուկյանը...», ինչից հետո նրան ուղղեցին՝ հուշելով «սեփականատեր» բառը: «Այո, սեփականատեր պարոն Ծառուկյանը խոսում էր տնտեսական հեղափոխության տեսլականի վերաբերյալ: Ուշադրությունս չէր գրավի, եթե չխոսեինք նաև իմ հայրենի քաղաքի մասին ու մի կարևոր գործարանի, որը կոչվում է սիլիցիումի, և որը պետք է լիներ Արարատ ցեմենտի մոտ: Նախ, հարց է ծագում՝ ինչպե՞ս էին ձեռք բերել արտադրական նշանակություն ունեցող հողատարածք գործարանին կից, որն արոտավայր էր: Ինչքան հասկանում եմ՝ տարածքի նշանակությունն արդեն իսկ փոխվել է, բայց ինձ հասած տեղեկություններով, սիլիցիումի գործարանը պետք է սև, ծանր մետաղներ վերամշակեր ու ավագանին կարողացել է սև, ծանր մետաղների մասը դուրս մղել ու հանուն ժողովրդի որոշել, որ քաղաքը հնարավորություն ունի էկոլոգիապես մի քիչ լավը լինել... Ցեմենտի գործարանի պարագայում մի հատ էլ սիլիցիումի գործարան, չափից շատ կլինի»,- հայտարարեց պատգամավորը: