«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի աշխատավարձը 1,088,000.00 ՀՀ դրամ է
![]() 2019-ի մայիսի 13-ին MAMUL.am-ը հարցում էր ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և խնդրել ներկայացնել, թե որքա՞ն է կազմում հիմնադրամի գործադիր տնօրենի և աշխատակիցների աշխատավարձերի չափը: 7 ամիս շարունակ հիմնադրամը չէր արձագանքում հարցմանը։ Երեկ խմբագրությունը կրկին դիմեց հիմնադրամին: Ի վերջո, մեզ հաջողվեց ստանալ հարցման մի քանի կետերի պատասխան։ Այսպիսով, հիմնադրամի տնօրենի աշխատավարձը կազմում է 1,088,000.00 ՀՀ դրամ և որ հիմնադրամում աշխատակիցների թիվը 29 է։ Սակայն, հիմնադրամի տնօրինությունն այդպես էլ չտրամադրեց տեղեկատվություն այն մասին, թե որքան է աշխատակիցների աշխատավարձերի նվազագույն ու միջին չափը։ Չստացանք նաև տեղեկություն այն մասին, թե որքա՞ն է կազմում հիմնադրամի բոլոր աշխատակիցների ամսական աշխատավարձի չափը միասին։ Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնն զբաղեցնում է Հայկակ Արշամյանը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
