Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Վրաստանը լքելու որոշումը սխալ էր»․ Սաակաշվիլի

766
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 19:10
«Վրաստանը լքելու որոշումը սխալ էր»․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է հայրենիքից հեռանալը՝ անվանելով դա սխալ քայլ: Այս մասին նա հայտարարել է վրացական Mtavari հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ բանտում հայտնվելու վախ չի ունեցել, քանի որ Ուկրաինայում նրան նման սպառնալիքներ նույնպես հետապնդում էին։
Ըստ Սաակաշվիլիի, նա հեռացել է Վրաստանից, քանի որ հոգնել էր և «մարդիկ նույնպես հոգնել էին իրենից»:

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին Վրաստանից հեռացել էր 2013 թվականի նոյեմբերին, երբ երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստանձնում էր պաշտոնը: