100-ից ավելի գնդակահարված ցուցարար՝ Իրանում. Մարտի 1 դատող Հայաստանը լռում է
Վերջին օրերին համաշխարհային հանրությանը ցնցեցին Իրանում տեղի ունեցող իրադարձությունները. բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ձայն բարձրացրած հազարավոր իրանցիների դեմ իշխանությունը թշնամուն համարժեք ուժ կիրառեց՝ գնդակահարելով 100-ից ավելի խաղաղ ցուցարարի: Ավելին. երկրի կրոնական իշխանությունը հայտարարեց, որ «ոչնչացրել են հրեշներին»: Այս իրադարձությունները չանտեսվեցին համաշխարհային հանրության և առաջադեմ հասարակության կողմից ու արժանացան խստագույն քննադատության: Հայաստանում հնչեցին նաև սանկցիաների կիրառման անհրաժեշտության կոչեր, սակայն նոր իշխանությունները, որոնք իրենց առաջնահերթություններից են հռչակել են Մարտի 1-ի գործի բացահայտումը, պաշտոնական որևէ խոսքով հանդես չեն եկել: Ավելին. Իրանում տեղի ունեցած միջադեպերը խիստ քննադատության են արժանանում Հայաստանում հայտնի հասարակական և քաղաքական մի շարք գործիչների կողմից: Ասում են, որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքելու այս միջադեպերին։ Ասում են նաև, որ, եթե, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն արձագանքեն, ապա դա տեղի կունենա միայն Ռուսաստանի արձագանքից հետո ու կլինի նույնաբովանդակ։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24