«Սերժ Սարգսյանն օգտագործեց իր միակ խաղաքարտը». Ռոբերտ Ղևոնդյան
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զուգադիպությամբ՝ միաժամանակ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը Միլանում: Անհնար է չնշել Փաշինյանի դիպուկ նկատառումը, որ հնարավոր չէ պատկերացնել հայ մարդու նման պայմաններում Ալիևի հետ ադրբեջանական մզկիթում խոսելիս: Այս փաստն այնքան օգտակար էր, որ եթե նույնիսկ այս ադրբեջանցին չգար, կարելի էր կազմակերպել մեկ ուրիշի գալը: Ներքին քաղաքական հարցերում նախկին արատավոր համակարգի կազմաքանդման դեմ պայքարում անզիջում դիրքը նույնպես հարցուպատասխանի ուժեղ կողմերից էր: Հետաքրքիր է, որ զուգահեռ ելույթում Սերժ Սարգսյանը առիթը բաց չթողեց մեղադրելու հեղափոխական իշխանությանը՝ հեղափոխական արժեքների բացակայության մեջ: Սերժ Սարգսյանն օգտագործեց իր միակ խաղաքարտը՝ արտաքին քաղաքականությունում փոփոխությունների բացակայությունը նշելով: Նա ոչ թե ցանկանում էր նշել, թե իր արտաքին քաղաքականությունը այդքան լավն էր, այլ եվրոպացիներին փորձում էր ցույց էր տալ, թե նույն հյուսիսային միաբևեռ գիծը, որ տանում էր նա, տանում է նաև Փաշինյանը: Սա փորձ էր նվազեցնելու Փաշինյանի արտաքին՝ արևմտյան լեգիտիմությունը: Այնուամենայնիվ, Փաշինյանի միլանյան հավասարակշռվածությունն ու հետևողականությունը պիտի որ չեզոքացնի Սարգսյանի ելույթի բացասական ազդեցության հավանականությունը»: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48