«Դա սովորական սուտ է». Փաշինյանը՝ ադրբեջանցի բլոգերին
Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ներս է մտել ադրբեջանցի բլոգերն ու դիմել Նիկոլ Փաշինյանին. «Աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը: Աղաչում եմ Ձեզ, վերջ տվեք այս պատերազմին: Մեզ այդ պատերազմը պետք չէ, մենք մեր հայրենիքն ենք ուզում, ազատե՛ք մեր հողը: Սարգսյանը եկավ, ոչինչ չարեց, Քոչարյանը՝ նույնպես: Մեզ խաղաղություն է պետք....»,- նշել է բլոգերը: Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Նախ, գործնականում հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպե՞ս հայը կարող էր ներկա լինել մի միջոցառման, որտեղ ներկա կլիներ նաև Ադրբեջանի ղեկավարը»: Վարչապետն այնուհետ շարունակել է. «Դուք ասում եք՝ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը. դա սովորական սուտ է: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ես Իլհամ Ալևին խաղաղության բանաձև եմ առաջարկել: Ասել եմ, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի համար: Ես առաջարկել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ այդպիսի հայտարարություն անի: Սա հիմնական ձևն է խաղաղության և տարածաշրջանում կայունության»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00