Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Facebook-ի ու Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

2695
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 14:05
Facebook-ի ու Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Նոյեմբերի 19-ին Instagram-ի և Facebook-ի աշխատանքը խափանվել է ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Downdetector ծառայության էջում հրապարակված հաղորդագրությունը:

Instagram-ի օգտատերերի 58%-ը հայտնել է նորությունների հոսքի հետ կապված խնդիրների մասին, 33%-ը չի կարողացել մուտք գործել սոցիալական ցանց, իսկ 8%-ը հայտնել է կայքերի հետ աշխատանքի խափանման մասին:
Սոցիալական ցանցի հետ խնդիրները մեծ մասը գրանցվել է Լոնդոնում, Բրազիլիայում, Սիդնեյում, Փարիզում, Լիսաբոնում, Պորտուգալիայում, Մոնրեալում, Տորոնտոյում, Նյու Յորքում, Մայամիում և Լոս Անջելեսում: