Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ուզում եմ գիտակցեք՝ ուր եք գնում և ի՜նչ ակուլաների հետ եք գործ ունենալու». Արման Բաբաջանյանը՝ Արամայիս Փաշինյանին

342
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 16:25
«Ուզում եմ գիտակցեք՝ ուր եք գնում և ի՜նչ ակուլաների հետ եք գործ ունենալու». Արման Բաբաջանյանը՝ Արամայիս Փաշինյանին

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջադրած թեկնածու Արամայիս Փաշինյանը նոյեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարեց, որ որևէ կաշկանդվածություն ոչ մինչ այժմ, ոչ էլ այսուհետ չի ունենալու ընտրվելու դեպքում:

«Ընդհանրապես, օրենքով սահմանված են հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները: Սրանք իրավական չոր ձևակերպումներ են: Մենք գիտենք մարդկանց, որոնք բավարարել են այդ պահանջները, սակայն նրանց գործունեության արդյունքում պետությունը մեծ վնասներ է կրել: «Հանրային ծառայության մասին» օրենքում նշված են այլ չափանիշներ բարեվարքության ոլորտում: Ցանկացած պաշտոնյա պետք է ունենա երազանք՝ հզոր, ուժեղ և բարեկեցիկ երկրի տեսլական, և իր գործունեության հիմքում հենց այդ երազանքը պետք է դնի՝ ի թիվս մասնագիտական և այլ չափանիշների: Ես իմ համար շատ բարձր եմ դրել այդ նշաձողը և վստահ եմ, որ որոշ ժամանակ անց արձանագրելու ենք, որ այդ նշաձողը ոչ միայն հաղթահարելու ենք, այլև նոր նշաձող դնելու անհրաժեշտություն կա: Դա մենք ենք տեսնելու, ոչ թե մեր երեխաներն ու մեր թոռները»,- ասաց նա:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ի պատասխան արձագանքեց. «Դուք շատ լավատես եք, որովհետև նրանք, ովքեր հարստահարում, կեղեքում ու թալանում էին մեր երկիրը, այդպես երազանքների անունից էին հանդես գալիս և դա ներկայացնում որպես հերոսություն: Ուզում եմ, որ Դուք գիտակցեք՝ ուր եք գնում և ի՜նչ ակուլաների հետ եք գործ ունենալու»,- զգուշացրեց ԱԺ պատգամավորը: