Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Իշխանությունը կանգնած է սև-սպիտակից հրաժարվելու հրամայականի առաջ». Ժիրայր Սեֆիլյան

517
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 20:40
«Իշխանությունը կանգնած է սև-սպիտակից հրաժարվելու հրամայականի առաջ». Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը գրել է. «Ողջամտության տեսակետից պետք էր ենթադրել, որ գործող իշխանությունը, անցյալ տարվա ընտրությունների ժամանակ սև-սպիտակ անմաքուր խաղով իրեն ձեռնտու (իր կարծիքով) ձևակազմ ունեցող Ազգային ժողով ստանալուց հետո կհրաժարվեր դրանից։

Եթե նույնիսկ մտածենք, որ գործող իշխանության գերնպատակը հենց իշխանությունն է, այլ ոչ թե ազգային շահը, միևնույն է, սև-սպիտակը պետք է չշարունակվեր, քանի որ այն ոչ միայն զրոյացնում է ազգային օրակարգը, այլև սպառում է իշխանության նկատմամբ վստահությունը։

Բայց, արի ու տես, որքան էլ տարակուսելի է, սև-սպիտակը մնում է որպես ներքաղաքական հիմնական ձևաչափ։ Նույնիսկ ընդարձակվում և խորանում է։ Միայն իշխանությանը հասու լրատվամիջոցների հեռարձակումներն ու հրապարակումները բավական են նման պնդում անելու համար։

Սև-սպիտակը հեռանկար չունի։ Ով ճանաչում է
հային ու Հայաստանը, կհաստատի խոսքս։

Իշխանությունը կանգնած է այս առթիվ լրջորեն մտածելու, սև-սպիտակից հրաժարվելու և ազգային օրակարգին լծվելու հրամայականի առաջ»։