Հայաստանը ՄԱԿ-ում աջակցել է Ռուսաստանին Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հանձնաժողովն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով բանաձևը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել: Հայտնի է, որ նախագծին դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ: Նշվում է, որ փաստաթուղթը կհաստատվի միայն դեկտեմբերին՝ Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվելուց հետո: «Այսպիսով, հերթական անգամ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է Ռուսաստանին հաճո կերպով՝ հայտնվելով աշխարհի հետադիմական երկրների հետ նույն շարքում: Արտաքին քաղաքականության արդյունավետության ու ինքիշխանության գնահատման ցուցիչները նաև տվյալ երկրի քվեարկություններն են միջազգային կազմակերպություններում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24