Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է, թե ինչ է Թրամփն առաջարկել Էրդողանին․ The Washington Post

2171
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 10:10
Հայտնի է, թե ինչ է Թրամփն առաջարկել Էրդողանին․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլար արժողությամբ և բարենպաստ պայմաններով առևտրային գործարք, ինչպես նաև աջակցել պատժամիջոցների սահմանման շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում՝ կապված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, գրում է The Washington Post-ը:

Լրատվամիջոցի զրուցակիցները նշում են, որ անցյալ շաբաթ Թրամփը նամակ է ուղարկել Էրդողանին՝ թվարկելով բոլոր առաջարկությունները, որոնք պետք է նպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:
Ըստ թերթի, Սպիտակ տունն այժմ պնդում է, որ С-400-ները «չեն գործարկվելու», որպեսզի դրանք չխոչընդոտեն «ամերիկյան F-35 կործանիչների հաղորդակցությանը և պաշտպանության միջոցներին»:

Այս դեպքում Անկարան կարող է վերադառնալ F-35 կործանիչների համար հատուկ ծրագրի մշակմանը և խուսափել սահմանափակումներից: