«Ռուսաստանը հրաժարվում է Քոչարյանի ծառայություններից». Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում չափազանց ուշագրավ և ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով խիստ կարևոր հայտարարություն է արել: Մասնավորապես, անդրադառնալով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ հարցին, Լավրովը հայտարարել է. «Ես ևս մեկ անգամ նշեմ, որ բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն կողմերը։ Բանակցությունների նախնական փուլում, երբ նոր էին դադարեցվել ռազմական գործողությունները, ԼՂ-ն մասնակից էր բանակցություններին։ Ինչ-որ փուլում ՀՀ նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը... Այսպիսով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մակարդակով, ըստ էության, առաջին անգամ նախ՝ արձանագրվում է, որ Ղարաբաղը մաս է կազմել բանակցային գործընթացին: Դա գործնականում նշանակում է Ռուսաստանի կողմից Արցախի սուբյեկտայնության ճանաչում: Սերգեյ Լավրովը միաժամանակ խիստ դիվանագիտորեն, առանց անուններ տալու, հիշեցրել է, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղվել Հայաստանի նախկին նախագահներից մեկի օրոք: Խոսքը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով այսօր իր ողջ ֆինանսական, տեղեկատվական-մանիպուլյատիվ ռեսուրսը ծախսում է իրենից ազգային ու «Ղարաբաղի մասին մտածողի» կերպար կերտելու, մյուս կողմից՝ Ռուսաստանին իր ծառայություններն առաջարկելու վրա: Այդ իմաստով Լավրովի հայտարարության տողատակը նաև ներքաղաքական ուղերձ է պարունակում և նշանակում է, որ պատկերավոր ասած՝ Ռուսաստանը հրաժարվում է Քոչարյանի ծառայություններից: Այդուհանդերձ, Լավրովի երևանյան հայտարարությունները չափազանց կարևոր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առումով, և մեր դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի այդ հայտարարությունները կապիտալիզացնելու և առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անդամների համար միասնական արձանագրում դարձնելու ուղղությամբ: Իսկ Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը, ընդհանուր առմամբ, կարելի է հաջողված համարել հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցության տեսանկյունից: Համենայնդեպս, հնչած հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ հօդս ցնդեցրին հայ-ռուսական հարաբերությունների վտանգվածության, կործանման եզրին գտնվելու մասին գնահատականները, որոնք հնչում էին ու են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչների ու նրանց մերձ շրջանակների կողմից: Երևանում Լավրովի հնչեցրած բոլոր հայտարարությունները վկայում էին, որ Ռուսաստանը Հայաստանի հետ աշխատում է միանգամայն բնականոն ռեժիմում, և որ եթե անգամ նախկինում եղել են տարաձայնություններ, դրանք այլևս հաղթահարվել են»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24