Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Լիբիայի ՆԳՆ-ը Ռուսաստանին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ

2412
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ., 17:15
Լիբիայի ՆԳՆ-ը Ռուսաստանին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ

Լիբիայի կառավարության ներքին գործերի նախարարը՝ Ֆաթհի Բաշագը մեղադրում է Ռուսաստանին պատերազմ հրահրելու մեջ՝ երկրի նավթարդյունահանող շրջաններում իր ազդեցության ընդլայնման համար: Պաշտոնյան կոչ է արել Միացյալ Նահանգներին օգնել լուծելու հակամարտությունը, գրում է Bloomberg-ը:

Ըստ Բաշագի, Լիբիայի կառավարության և Միացյալ Նահանգների համագործակցության շնորհիվ սեպտեմբերին ուժգին ավիահարվածների ենթարկվեցին ԴԱԻՇ խմբավորման զինյալները: Բայց գեներալ Խալիֆ Հաֆթարի խմբի կողմից սկսված պատերազմի պատճառով ահաբեկչական կազմակերպությունը կարողացավ վերակազմավորվել: Եվ հակամարտությունը կարգավորելու ՄԱԿ-ի ջանքերը չեզոքացան, երբ ռուսաստանցի վարձկանների «Վագներ» խմբի (ռուսական ոչ պետական ռազմական կազմակերպություն) ղեկավար Եվգենի Պրիգոժինը գործողություններ սկսեց, նրանք ներկայում կռվում են Տրիպոլիի մերձակայքում գտնվող Հաֆթարի ուժերի հետ:
«Ռուսները միջամտեցին, որպեսզի սաստկացնեն ճգնաժամը, այլ ոչ թե լուծում գտնեն»,- հայտարարել է նախարարը: