«Ռեզիդենտները պետք է վճարվեն բժշկական կենտրոնների կողմից». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեզիդենտները պետք է վճարվեն բժշկական կենտրոնների կողմից և ոչ թե իրենք վճարեն ուսման համար: Բժշկական հետբուհական կրթությունը որակյալ բժիշկներ ունենալու ամենակարևոր օղակներից է և դրա զարգացմանն ուղղված մեր ջանքերը շատ կարևոր են: Պետք է ֆիքսենք և ընդունենք, որ հետսովետական ժամանակներից մինչ օրս եկող միայն ուսումնակական հաստատությունների բազաների վրա իրականացվող կլինիկական օրդինատուրան ժամանակավրեպ է և պետք է փոխարինվի առավել մրցունակ և ավելի որակյալ բժիշկներ պատրաստող համակարգերով, ինչպիսին ռեզիդենտուրան է և դրանից հետո կատարվող ավելի նեղ մասնագիտացման կրթական ծրագիրը, որը արևմուտքում կոչվում է ֆելոուշիփ (fellowship): Պետք է նաև ֆիքսենք, որ ռեզիդենտուրան (ռեզիդենտ՝ բնակիչ) հենց բժշկական հաստատություններում իրականացվող հետբուհական կրթությունն է, երբ փաստացի այդ բուժհիմնարկներում «ապրող» ռեզիդենտները ամեն ինչ սովորում են իրական ժամանակում՝ պացիենտի մահճակալի մոտ (bed-side training) և նաև վճարվում են դրա դիմաց և ոչ-թե իրենք են վճարում իրենց ուսման համար: Այդպիսի բուժհիմնարկներն արևմուտքում կոչվում են կրթող-հիվանդանոցներ (teaching hospitals): Կարծում եմ, որ հետբուհական բժշկական կրթության համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն վերոնշյալ սկզբունքները հաշվի առնելով: Առողջապահության ազգային Ինստիտուտում իրականացված այս աշխատանքային հանդիպումը նվիրված էր հենց նման հարցերի քննարկմանը»: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
116230.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
39027.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17426.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
18225.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14519.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
56718.04.2024, 12:24