Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Twitter-ի հավաքագրված աշխատակիցները Սաուդյան Արաբիայում լրտեսությամբ են զբաղվել. AP

2150
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 12:40
Twitter-ի հավաքագրված աշխատակիցները Սաուդյան Արաբիայում լրտեսությամբ են զբաղվել. AP

Սաուդյան Արաբիան հավաքագրել է Twitter-ի երկու աշխատակցի, ովքեր օգնել են երկրի կառավարությանը տեղեկություն հավաքել իրենց աշխատանքը քննադատողների մասին, գրում է Associated Press-ը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Twitter ընկերության երկու նախկին աշխատակցի՝ Ահմեդ Աբուամոյի և Ալի ալ Զաբարահի դեմ
մեղադրանք է առաջադրել: Առավելագույն պատիժը, որը նախատեսվում է լրտեսության համար, ազատազրկումն է 30 տարի ժամկետով։
Ալ Զաբարահն ընդունել է իր մեղքը, սակայն պատմել է, որ լրտեսել է սեփական շահերից ելնելով:
Լրտեսների Twitter-յան աքաունթներն ունեցել են ավելի քան 1 միլիոն հետևորդ:
Twitter-ը խոստովանել է, որ համագործակցում է հետաքննության հետ և արդեն սահմանափակել է լրտեսների տեղեկատվության հասանելիությունը: