Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ջոնսոնը խոստովանել է, որ «ցանկացել է ծամել փողկապը» Brexit-ի ձգձգման պատճառով

2159
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 11:20
Ջոնսոնը խոստովանել է, որ «ցանկացել է ծամել փողկապը» Brexit-ի ձգձգման պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ «ցանկացել է ծամել փողկապը»՝ Եվրոմիությունից Բրիտանիայի ելքի հարկադիր ձգձգման պատճառով, գրում է РИА Новости գործակալությունը:
Ջոնսոնին այդպես էլ չի հաջողվել ստանալ խորհրդարանի աջակցությունը՝ Եվրոմիության հետ իր պայմանավորվածության վերաբերյալ, ինչը հանգեցրել է Brexit-ի հարկադիր հետաձգմանը:
Ջոնսոնը ստիպված էր ԵՄ-ից խնդրել հետաձգել Բրիտանիայի ելքը, չնայած նախկինում նա հայտարարել էր, որ ոչ մի հետաձգում չի լինի, և որ ինքն ավելի շուտ կմեռնի ջրանցքում, քան կհամաձայնի խնդրել Brexit-ի երկարաձգումը: Վարչապետն ակնկալում է, որ Պահպանողական կուսակցությունը դեկտեմբերյան ընտրություններից հետո կբարելավի իր դիրքերը Համայնքների պալատում, իսկ պատգամավորները վերջապես կհաստատեն համաձայնագիրը: