Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Թուրքական ԶՈւ-երը քրդերի մոտ հայտնաբերել են ԱՄՆ ականանետային հրետանային գնդակներ

1625
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 11:10
Թուրքական ԶՈւ-երը քրդերի մոտ հայտնաբերել են ԱՄՆ ականանետային հրետանային գնդակներ

Թուրքական Զինված ուժերը Սիրիայում հայտնաբերել են քրդական ուժերի պահեստ՝ ԱՄՆ ականանետային հրետանիների գնդակներով, գրում է Anadolu-ն:
Գործակալության տվյալներով՝ ականանետային հրետանիների գնդակները պահվել են հատուկ պահեստւմ՝ «հակառակ ԱՄՆ-ի այն խոստումներին, որ զենք ու զինամթերքը դուրս է բերվել Սիրիայից»:
Առգրավված 60 արկղերից յուրաքանչյուրում պահվել է ԱՄՆ-ում արտադրված 120 մմ երկու ականանետային հրետանային գնդակ։
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը՝ «Խաղաղության աղբյուր» գործողության վերաբերյալ, ներառում է Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի կողմից զենքի հանձնմանը: