«Հեսա մեծ աղմուկ կլինի, որ Կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները». Ն. Փաշինյան
![]() ՀՀ կառավարությունը քննարկում է «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1738-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1906-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ասաց. «Որոշման առաջին հատվածը ֆեյք նյուզի տրամաբանությամբ էր շարադրված, էսօր հեսա մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները և այլն»: «2019թ. հունիսի 1-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնց թիվը կրճատվել է՝ պայմանավորված երեխաների կենսաբանական ընտանիք վերադառնալու փաստով: 2019թ. հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ 130 երեխա: Այս տարի իրականացվել է երեխաների ու ընտանիքի կարիքների խորը գնահատում: Իրականացվում են անհատական աջակցության ծրագրեր, երեխաները ստանում են պետական աջակցություն: Ծնողների 30 տոկոսն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում»,- ասաց նախարարը: Փաշինյանն ընդգծեց, որ սրանք բարեփոխումներ են՝ ուղղված ընդդեմ հուսահատության. «ՀՀ-ում գիշերօթիկի, մանկատան սան ասել՝ նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
