Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Լիբանանի բանկերը խոստացել են ժամանակին վճարել աշխատավարձերը

719
Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ., 09:05
Լիբանանի բանկերը խոստացել են ժամանակին վճարել աշխատավարձերը

Լիբանանի բանկային ոլորտի ներկայացուցիչները խոստացել են ժամանակին վճարել պետական սեկտորում ընդգրկված աշխատակիցների աշխատավարձերը, հոկտեմբերի 28-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Այս հայտարարությունը արվել է պետական ոլորտում աշխատող քաղաքացիներին հանգստացնելու համար, քանի որ պետական բոլոր հաստատությունները՝ բանկերը, դպրոցներն, ավելի քան մեկ շաբաթ է, ինչ փակ են բողոքի զանգվածային ցույցերի պատճառով։ Ավտոճանապարհների երթևեկությունը նույնպես ամբողջովին փակվել է։
Ավելի վաղ՝ Լիբանանում հակակառավարական ցույցերի 11-րդ օրը, ցուցարարները կենդանի շղթա են կազմել, որի երկարությունը հասել է 171 կմ-ի՝ ձգվելով երկրի հյուսիսից հարավ: Լիբանանցիները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի ու տնտեսական ճգնաժամի մեջ:

Լիբանանի բանկերը խոստացել են ժամանակին վճարել աշխատավարձերը