ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հասել է մոտ տրիլիոն դոլարի
![]() ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի վերջին, ավելացել է՝ հասնելով մոտ մեկ տրիլիոն դոլարի։ Ինչպես հաղորդել է հոկտեմբերի 25-ին Վաշինգթոնի գանձապետարանի գերատեսչությունը, դեֆիցիտը նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում աճել է 26 տոկոսով կամ մոտ 984 միլիարդ դոլարով, տեղեկացնում է DW-ն։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է վերջին 7 տարվա ընթացքում: Բյուջեի եկամուտներն աճել են 4 տոկոսով՝ հասնելով 3,462 տրլն դոլարի, իսկ պետական ծախսերը ավելացել են 8 տոկոսով՝ կազմելով 4,447 տրիլիոն դոլար: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ ցանկանում է 8 տարվա ընթացքում վերացնել բյուջեի դեֆիցիտը: Սակայն, նա ոչ միայն գործողության մեջ մտցրեց հարկերի նվազման համալիր ծրագիրը՝ ի շահ բիզնեսի, այլև ավելացրեց ծախսերը, այդ թվում պաշտպանական կարիքների համար։ Մասնավորապես, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բյուջեն ավարտվող բյուջետային տարում ավելացել է 9 տոկոսով։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
