Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ օրում կորցրել է գրեթե 7 մլրդ դոլար
2612
Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ., 17:40
![]() Amazon կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը մեկ օրում կորցրել է 6․9 միլիարդ դոլար՝ ընկերության բաժնետոմսերի արժեքի անկումից հետո։ Այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը: Amazon-ի բաժնետոմսերի արժեքը միանգամից 9 տոկոսով նվազել է կորպորացիայի եռամսյա շրջանի վերաբերյալ հաշվետության հրապարակումից հետո: Նշվում է, որ այս տարվա երրորդ եռամսյակում Amazon-ի գործառնական եկամուտը նվազել է 3,2 միլիարդ դոլարով՝ համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ։ Այդ ցուցանիշը նախկինում կազմել է 3,7 միլիարդ դոլար: Բացի այդ, կորպորացիայի զուտ շահույթը նվազել է մինչև 2,1 մլրդ դոլար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ կազմել էր 2,9 մլրդ դոլար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
