Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ախր Բաբլոյանն այնքան կիրթ էր ստում».Կարինե Հարությունյան

308
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 01:30
«Ախր Բաբլոյանն այնքան կիրթ էր ստում».Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս մեկն ասաց, որ Բաբլոյանը վաղուց չի վիրահատում, իր որդին է վիրահատում: Սրանից ենթադրում եմ, որ որպես մասնագետ իրեն հետաքրքիր է եղել այդ աննախադեպ վիրահատությանը ներկա լինել: Ընդամենը: Իսկ, ես՝ միամիտս, մտածում էի՝ գործերս վերջացնեմ, մի գրառում անեմ՝ իրավապահներին ամոթանք տալով, թե ոնց կարելի է վիրահատող բժշկին գործը չավարտած տանել հարցաքննության: Ախր Բաբլոյանը այնքան կիրթ էր ստում, որ հավատացի:
Սրանից կարո՞ղ եմ ենթադրել, որ նա նույնքան կիրթ ստում է Հրայր Թովմասյանի գործի հետ կապված իր անմեղության և օրինապահության հարցում և էլի նույնքան սուտ ակնարկներ անում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու ժամանակ ինչ-որ խախտում թույլ տալու և նրան աջակցելու մասին»: