Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Բարսելոնայում անկարգությունների հետևանքով տուժել է 600 մարդ

684
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 17:50
Բարսելոնայում անկարգությունների հետևանքով տուժել է 600 մարդ

Բարսելոնայում նախորդ շաբաթ քաղաքի տարբեր հատվածներում անկարգությունների հետևանքով տուժել է շուրջ 600 մարդ, հայտնում է La Vanguardia-ն:
Նշվում է, որ նրանց թվում եղել են մի քանի տասնյակ վիրավորներ, ովքեր ունեցել են լուրջ վնասվածքներ: Քաղաքացիների մեծ մասը դիմել է բժշկական օգնության:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց Կատալոնիայի ինքնավարության համար պայքարող մոտ մեկ տասնյակ առաջնորդների: