Չինաստանը փորձում է 2,4 միլիարդ դոլար փոխհատուցում ստանալ ԱՄՆ-ից
![]() Չինաստանը փորձում է 2,4 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ ԱՄՆ-ից՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության սահմանված կանոնակարգերին չհամապատասխանելու համար, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի հրապարակած փաստաթղթին: «Ի պատասխան Միացյալ Նահանգների վեճերի լուծման մարմնի կանոնների շարունակական անհամապատասխանության, Չինաստանը պահանջում է կազմակերպությունից թույլտվություն ստանալ, որպեսզի կասեցնի զիջումները և հարակից պարտավորությունները, որոնք կազմում են տարեկան 2,4 միլիարդ դոլար»,- նշվում է փաստաթղթում: Ըստ Reuters-ի, Միացյալ Նահանգները կարող է բախվել Չինաստանի պատժամիջոցներին, եթե չեղարկի արևային վահանակների, քամու գեներատորների, պողպատե բալոնների և ալյումինե պրոֆիլների համար սահմանած տուրքերը: Գործակալությունը նշում է, որ վեճը սկսվել է դեռևս Բարաք Օբամայի կառավարման տարիներին: ԱՀԿ վեճերի լուծման մարմնի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
