Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«80-ամյա Սերյոժա Սիրադեղյանը մի «հանցանք» էր կատարել՝ Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրն էր». Արտակ Գալստյան

405
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 22:35
«80-ամյա Սերյոժա Սիրադեղյանը մի «հանցանք» էր կատարել՝ Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրն էր». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ովքե՞ր են խոսում տարիքից և կարմիր գծերից:

2008 թվականին ձերբակալվեց ապա կալանավորվեց և 10 ամիս մնաց կալանքի տակ 80 տարեկան Սերյոժա Սիրադեղյանը:
Նա մի «հանցանք» էր կատարել. հանդիսանում էր Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրը:
Ո՞ւր էր այդ ժամանակ Հրայրը, Արփինեն, Ֆարմանյանը և կարմիր գծերի մասնագետ Ռուբեն Մելիքյանը:
Պարոնա՛յք, ճաշակեք ձեր ստեղծած ենթամշակույթը»: