«Ծիծաղելի է, հանքարդյունաբերական որևէ կազմակերպության համար չեմ աշխատել». Շրջակա միջավայրի նախարար
![]() Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ ունեցած առնչությունների հարցին: «Հանքարդյունաբերական որևէ կազմակերպության համար երբևէ չեմ աշխատել, թեպետ բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել: Տարիներ առաջ՝ 2014-15թթ. որպես խորհրդատու աշխատել եմ բրիտանական մի կազմակերպությունում: Այն վերլուծություններ է կատարում հանքարդյունաբերական ընկերությունների համար: Եղել է, որ արել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի համար, եղել է Լիդիանի համար եմ արել, Ագարակի պղնձամոլիբդենայինի համար, բայց որևէ մեկի հանդեպ պարտավորություն չեմ ունեցել»,- նշել է նախարարը: Հիշեցնենք, որ տեղեկատվական հարթակներում լուրեր էին տարածվել, թե Շրջակա միջավայրի նախարարն առնչություններ ունի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ և իր գործունեությամբ դրա շահերն է պաշտպանում: Այդ պնդումները նախարարը ծիծաղելի է որակել: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
