Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

«Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն». Արսեն Թորոսյան

279
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 14:20
«Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի հավելումն Առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանման՝ տեղեկացնեմ, որ Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորման հարցը բազմիցս խորն ու համապարփակ քննարկվել է քաղաքային, ազգային ու միջազգային մակարդակներում։

Մեր երկրին, բարեբախտաբար, հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը որպես հիվանդություն նահանջում է և մոտակա տարիներին ընդհանրապես վերանալու է։ Մեր երկրին այս շրջափուլում անհրաժեշտ է ընդամենը 1 պրոֆիլային ստացիոնար բժշկական կենտրոն տուբերկուլոզի բուժման համար և ԱԱՊ հաստատություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները։

Մինչ իմ պաշտոնավարումն էլ Երևանի տուբդիսպանսերը չի դադարել ֆինանսավորվել պետական բյուջեից միայն նեղ անձնական շահերի շնորհիվ՝ դիսպանսերի ղեկավարության և քաղաքապետարանի բուժվարչության միջև, որոնք մինչ օրս էլ ուժի մեջ են։

Իմ պաշտոնավարման հենց սկզբից հակատուբերկուլոզային ծառայությունների օպտիմալացման գործընթացը մտել է նոր փուլ և շարունակվելու է։ Ի դեպ, սկիզբը եղել է Դիլիջանի հակատուբերկուլոզային դիսպանսերի տարեկան 300մլն դրամ ֆինանսավորման դադարեցումը, որը չուներ որևէ հիմք ապացուցողական բժշկության տեսանկյունից։

Երևանի քաղաքային իշխանությունները պետք է մտածեն իրենց ենթակա հաստատությունների հետագա պրոֆիլի մասին՝ հաշվի առնելով ազգային մակարդակով մշակվող առողջապահության քաղաքականությունը»։