Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ազգային արժույթներով հաշվարկների շուրջ

399
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 10:30
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ազգային արժույթներով հաշվարկների շուրջ

Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների և վճարումների վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն: Ինչպես նշում է գործակալությունը, փաստաթուղթն ուղղված է «միջբանկային համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը, ինչպես նաև երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև անխափան վճարումների ապահովմանը»:
Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը: Փաստաթղթի հիմնական նպատակն է Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջբանկային փոխգործակցության ընդլայնումը, տնտեսավարող սուբյեկտների միջև հաշվարկների չխափանման ապահովումը և աստիճանական անցումը դեպի ազգային արտաժույթներով գործարքների:

2018-ի վերջին Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուրն աճել է 16%-ով և հասել 25,5 միլիարդ դոլարի: