Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Լեռնագոգ համայնքին ոռոգման համար ջուր չկա, որովհետև 24/7 ռեժիմով ջուր են տալիս պարոն Էռնեկյանին». Տիրայր Մուրադյան

438
Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 22:45
«Լեռնագոգ համայնքին ոռոգման համար ջուր չկա, որովհետև 24/7 ռեժիմով ջուր են տալիս պարոն Էռնեկյանին». Տիրայր Մուրադյան

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ տեսա, որ շատերն էին ոգևորված Էդուարդո Էռնեկյանի 400 հեկտար խաղողի այգիներով։

Իհարկե, մարդը կարա 400 էլ չէ, 500 հեկտար խաղողի այգի ունենա, եթե ունենա կանոնավոր ջրամատակարարում։

Լեռնագոգ համայնքում, որ շատ հեռու չի պարոն Էռնեկյանի այգիներից, արդեն 1 ամիս է ոռոգման ջուր չկա։ Ջրամատակարարման պատասխանատու Թալինի ՋՕ-ում խուսափում են ասել, թե ինչու ջուր չեն տալիս գյուղին։

Ջուր չեն տալիս, որովհետև 24/7 ռեժիմով ջուր են տալիս պարոն Էռնեկյանին, քանի որ ինքը Էռնեկյաննա։ Իսկ մյուս գյուղերում կչորացնեն իրենց ծառերը, որ ձմռանը վառեն, տաքանան։ Դե ամռան ամիսներին էլ կգնան պարոն Էռնեկյանի դաշտերում վարձու կաշխատեն։

Սա առաջին ազդակն է Թալինի ՋՕ-ին անպատասխանատու սպասարկումից նորմալ սպասարկման դաշտ բերելու համար։ Վարչապետը կարող է չիմանալ սենց բաներ, բայց ջրային կոմիտե կա, մարզպետարան կա, բան կա։
Սա նաև այն պատճառով է, որ ՋՕ-երի միլիարդանոց պարտքերը կառավարությունը ջրեց, ՋՕ-ի պետերին քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն»: