Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Սա, պարզապես, ի գիտություն «Կարաս»-վ ոգևորված Նիկոլ Փաշինյանի». Դ. Իոաննիսյան

189
Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 02:35
«Սա, պարզապես, ի գիտություն «Կարաս»-վ ոգևորված Նիկոլ Փաշինյանի». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդուարդո Էռնեկյանի «Կարաս» գինիների մասով կա երկու լրջագույն խնդիր, որոնք խոչընդոտում են հայկական գինիների զարգացմանը.

1. «Կարաս»-ի համար բերված ու աճեցվող խաղողը կենսաբանորեն սպանում է մեր հին հայկական խաղողի սորտերը։ Ոչ թե դուրս է մղում, այլ կենսաբանական ազդեցությամբ սպանում։

2. «Կարաս»-ը գրանցված է որպես ապրանքային նշան, այնինչ դա գինու պատրաստման եղանակ է։ Արդյունքում հին հայկական այդ եղանակով գինի պատրաստողները չեն կարողանում իրենց գինիները անվանել «Կարաս» կամ «Կարաս»-ի։

Սա, պարզապես, ի գիտություն «Կարաս»-վ ոգևորված Նիկոլ Փաշինյանի»: