Visa-ն և Mastercard-ը մտադիր են հրաժարվել Libra-ի ֆինանսավորումից. The Wall Street Journal
![]() Visa և Mastercard կորպորացիաները, ինչպես նաև ֆինանսական այլ ընկերություններ մտադիր են հրաժարվել համագործակցել Facebook-ի հետ՝ էլեկտրոնային արժույթի Libra-ի ֆինանսավորման հարցում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Ըստ նրանց, ֆինանսավորման հավանական մերժման պատճառը հանդիսանում է ամերիկյան և եվրոպական իշխանությունների կողմից մշակված կրիպտոարժույթների քննադատությունը: Այսպիսով, ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը հուլիսին նշել էր, որ ԱՄՆ վարչակազմը «շատ լուրջ մտահոգություն է հայտնում առ այն, որ Libra-ն կարող է օգտագործվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավված մարդկանց կողմից»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել է, որ Libra-ն կունենա «ցածր կայունություն և հուսալիություն»: Իսկ G7 երկրների ֆինանսների նախարարները նախազգուշացրել են, որ Facebook-ի կրիպտոարժույթը կարող է բացասաբար անդրադառնալ միջազգային դրամավարկային համակարգի գործունեության վրա: Այս տարվա հունիսին Facebook-ը հայտարարեց, որ հաջորդ տարի նախատեսում է թողարկել իր սեփական կրիպտոարժույթը՝ Libra-ն: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
