Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Լավրովը խոսել է Ռուսաստան-Վրաստան ուղիղ չվերթների մասին

787
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 12:35
Լավրովը խոսել է Ռուսաստան-Վրաստան ուղիղ չվերթների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով հնարավոր է վերականգնվեն Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաչվերթները, որոնք Մոսկվան դադարեցրեց այս տարվա հունիսին՝ Վրաստանում զարգացած իրադարձությունների ժամանակ:

«Ես այս ավիաչվերթները, հավանաբար, կվերականգնեի: Կարծում եմ՝ սա ճիշտ կլիներ այն բանից հետո, երբ Վրաստանի բնակչության մեծ մասը գիտակցեց այն պոռթկման հակաարդյունավետ և սադրիչ բնույթը, որը տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանում՝ Ուղղափառության խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ»,- հայտարարել է Լավրովը: