Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ժամանակն է, որ սեպտեմբերի 21-ը վերանվանվի Անկախության վերականգման օր». Սոսի Թաթիկյան

214
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 09:00
«Ժամանակն է, որ սեպտեմբերի 21-ը վերանվանվի Անկախության վերականգման օր». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակն է, որ սեպտեմբերի 21-ը վերանվանվի Անկախության վերականգման օր: Այլապես այնպիսի տպավորություն է, որ մենք 20-րդ դարի վերջին տասնամյակից առաջ անկախ պետականություն չենք ունեցել: Դա ամենևին չի նսեմացնի տոնի կարևորությունը, այլ նրան կհաղորդի իրականությանը համարժեք ընկալում ոչ միայն օտարերկրացիների շրջանում, այլև մեզ կօգնի ձերբազատվելու նորանկախ և դեռևս ինքնիշխանության հաստատման ընթացքում գտնվող պետության բարդույթից:

Անգամ պստլիկ, սակայն հպարտ Արևելյան Թիմորը, որը նորանկախ (2002 թվականից) կիսակղզի երկիր է՝ Խաղաղ օվկիանոսի մեջտեղում, իր սեպտեմբերի 21-ին համարժեք տոնը կոչում է ոչ թե անկախության, այլ Անկախության վերականգման օր՝ հաշվի առնելով Պորտուգալիայից 1970-ականներին ապագաղութացմանը հաջորդած ինդոնեզական վարչակարգի երեսուն տարիները»: