Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ապօրինի որսի դեմ պայքարը շարունակվում է. տեսչական մարմին

241
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 11:25
Ապօրինի որսի դեմ պայքարը շարունակվում է. տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում գրված է. «Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս.թ. սեպտեմբերի 17-ին հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։ Քաղաքացիներ Ա. Մ-ն և Մ. Հ-ն չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ լոր։ Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը և 4 հատ լորն առգրավված են։
Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են»։