Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը

277
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 20:15
Բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին՝ կեսգիշերն անց, իրենց տան մոտ ալկոհոլի ազդեցության տակ «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել:

Բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը