Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պուտինն և Նեթանյահուն քննարկել են ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև Ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը

933
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 13:10
Պուտինն և Նեթանյահուն քննարկել են ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև Ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են արագացնել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իսրայել միջև Ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնությունը: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պետությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո: «Երկու կողմերի մտադրությունը առանձին-առանձին շեշտվեց՝ արագացնել Ազատ առևտրի գոտու վերաբերյալ Իսրայելի և Եվրասիական տնտեսական միության միջև համաձայնագրերի համաձայնեցումը»,-ասել է նախարարը:

Ըստ Սերգեյ Լավրովի, երկրների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես անդրադարձել են զբոսաշրջությանը: