Հայտնի է, թե երբ կսպառվեն բնական գազի պաշարները. Bloomberg
![]() ԱՄՆ բնական գազի շուկան կսպառվի մինչև 2035-ը: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան Rocky Mountain ինստիտուտի գիտնականները: Ըստ նրանց հաշվարկների՝ 16 տարի անց բնական գազը որպես վառելիք կլինի տնտեսապես անարդյունավետ, գրում է Bloomberg-ը: Բնական գազի փոխարեն էլեկտրակայանների սեփականատերերը կօգտագործեն արևի և քամու էներգիան, նշվում է Rocky Mountain ինստիտուտի զեկույցում: Էներգիայի այս տեսակների կիրառումն ավելի շահավետ կլինի, քան գազի կիրառումը Միացյալ Նահանգների էլեկտրակայանների 90%-ի համար: Այժմ ԱՄՆ-ում էլեկտրակայանների 35%-ն աշխատում է գազի հիմքով: 20 տարի առաջ նրանց մասնաբաժինը չի գերազանցել 20%-ը: Այս ընթացքում գազը մասամբ կարող է փոխարինվել ածուխով, այն արդեն լայնորեն օգտագործվում է էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության մեջ: Ուսումնասիրության ընթացքում Rocky Mountain ինստիտուտի գիտնականները համեմատել են 68 գիգավատ հզորությամբ գազի կայանների կառուցման և պահպանման ծախսերը: Ստացված գումարը համեմատել են նույն հզորությամբ արևային կայանների և հողմակայանների կառուցման ծախսերի հետ: Արդյունքում պարզվել է, որ այն ավելի շահավետ է բիզնես տեսանկյունից: Եթե Rocky Mountain ինստիտուտի կանխատեսումներն իրականացվեն, ապա գազ մատակարարող ընկերությունների բաժնետոմսերը կարժեզրկվեն: ԱՄՆ-ի խոշորագույն EQT-ի գազային ընկերության արժեթղթերը կարող են ընկնել 62%-ով և կազմել 4,5 դոլար, կանխատեսում է Morgan Stanley-ին: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
