Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

«Դորիան» փոթորկից Բահամյան կղզիներում 20 մարդ է զոհվել

2940
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 15:20
«Դորիան» փոթորկից Բահամյան կղզիներում 20 մարդ է զոհվել

Առնվազն 20 մարդ է մահացել Բահամյան կղզիներ հասած «Դորիան» փոթորիկի հետևանքով, հայտնում է Miami Herald-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առողջապահության նախարարության տվյալները:
Ըստ պարբերականի՝ զոհերի պաշտոնական թիվն ավելանում է ավերված շինությունների փլատակների տակ զոհվածների դիերի հայտնաբերմամաբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել յոթ զոհվածի մասին: Ատլանտյան օվկիանոսից եկող փոթորիկն արդեն հասել է 5-րդ աստիճանի ուժգնության, որը համարվում է ամենավտանգավոր ցուցանիշը: Քամու ուժգնությունը կազմել է ժամում 257 կիլոմետր: