Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սուրեն Ղամբարյանն ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից. նրան կփոխարինի Անի Ամիրշադյանը

329
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ., 12:20
Սուրեն Ղամբարյանն ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից. նրան կփոխարինի Անի Ամիրշադյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:

Ամիրշադյան Անի Էդվարդի
Ծնվել է 1987թ. օգոստոսի 19, Երևան քաղաքում:

Կրթություն

2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը

Կառավարում

2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան,
մասնագիտացումը Կառավարում
2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան

Աշխատանքային փորձ

2009-2011թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:
2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:
2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի
վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը:

Հասարակյանության հետ կապերի բաժին